«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է ԼՂ–ում մարտի 19-ին զոհված զինծառայողի մահվան փաստին, գրելով.

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ զինվորները միմյանց շփոթել են հակառակորդի հետ, ինչի հետևանքով դիրքերում հնչել է կրակոց և Արմանը սպանվել է, իսկ 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը՝ վիրավորվել։ Նրան տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։

Նշենք, որ մահացած զինվորը տան միակ արու զավակն էր։ Բանակ էր զորակոչվել 2012թ աշնանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։