Խորհրդարանական համագործակցությունը ընդհանուր հայտարարն է, նվազագույն շեմը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ԱԺ չորս ուժերի համագործակցությանը, նշեց Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով չորս ուժերի կողմից որոշված կառավարության հրաժարականին, նա նշեց.

«Մենք հասկանում ենք, որ վարչապետ փոխելով երկրի վիճակը չի փոխվելու, մենք հասկանում ենք, որ պետք է արմատապես փոփոխություն: Մենք կհամաձայնենք այդ համագործակցությանը, սակայն համարում ենք, որ այն կիսամիջոց է, ուշացած, մենք կողմ ենք Սերժ Սարգսյանի հրաժարականին», - նշեց նա, հավելելով, թե դա չի նշանակում, որ իրենք դուրս են գալու քառյակից, ուղղակի նշել են, որ այլ ձևեր պետք է լինեն:

Նա չբացառեց նաև, որ վարչապետի հրաժարականով կարող է սկիզբ դրվել այլ քայլերի: