Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում Ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցների մասնակցությամբ մամուլի ասուլիսը վերածվեց իսկական վեճի լրագրողների և գծատերերի միջև: Վերջիններս շարունակում են պնդել, թե արդեն վեց տարուց ավել է ինչ աշխատում եբ վնասով:
«Մեր տները գրավ ենք դրել, եկել ձեր ժողովրդին ենք սպասարկում:Էսօր ես բանկերի հետ թեմաներ ունեմ», - նշեց «Լյուդվիգ և որդիներ» ՍՊԸ հիմնադիր Լյուդվիգ Պետրոսյանը, հավելելով, որ ներկրել է նոր տեսակի ավտոբուսներ, սակայն չի կարողանում եկամուտ ապահովել:
Նա շարունակեց պնդել, թե չեն աշխատում ոչ շահույթով, ոչ էլ գերշահույթով: Նա անդադար մեղադրում էր միայն կառավարությանն ու իշխանություններին և չէր լսում իրեն ուղղված ոչ մի հարց: Նա ինքն իրեն համարեց ամենահին գծատերը, նշելով, սակայն, որ միշտ վնասով է աշխատել:
Նշենք, որ աղմուկ բարձրացրած գծատիրոջն են պատկանում թիվ 37, 1 համարների երթուղիները:
«ԻՍԱՎ» ընկերության տնօրեն Պատվական Միհրանյանն էլ նշեց, թե երբ իշխանությունները դոտացիա տան, իրենք էլ հարյուր դրամով երթևեկենք:
Մանրամասները դիտեք YerevanNews.am-ի տեսանյութում.