ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է մտադիր իրականացնել մեր երկիրը` Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղի տուժած բնակիչներին:

Նա հիշեցրեց,որ այնտեղ Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ են տեղի ունեցել:

«Կիսում եմ Ձեր մտահոգությունը հարցի վերաբերյալ: Գործողությունների մասին խոսելն ավելորդ է, ճիշտ կլինի հրավիրել ԱԳ նախարարին կամ նախարարությունից մեկ այլ ներկայացուցչի, կազմակերպել լսումներ: Բոլորս էլ մտահոգված ենք, սակայն իրավասու չենք խառնվել մեկ այլ պետության գործերին»,- ի պատասխան ասաց Հովիկ Աբրահամյանը: