Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 20-ամյա շարքային Հեյբաթգուլու Մաքսութ օղլու Ազիզովն առաջնագծի հատվածում տեղակայված զորամասերից մեկում ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել իրեն ամրակցված ինքնաձիգից, ինչի
հետևանքով մահացել է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն, հարուցվել է քրեական գործ։
Հայտնի է միայն, որ զինծառայողը զորակոչվել էր Խաչմազի շրջանից։
Նշենք, որ սա 2014-ի մարտ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի հաղորդած չորրորդ կորուստն է, երրորդ ոչ մարտականը։