Քիչ առաջ Սահմանադրական դատարանից դուրս եկան Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ` Հովսեփ Խուրուդյանը, ԱԺ ժառանգության խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը և իրենց փաստաբան Կարեն Մեջլումյանը:
Նրանք Սահմանադրական դատարանին էին հանձնել 16 էջից բաղկացած դիմում: Հովսեփ Խուրշուդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք դիմումով պահանջում են, որ վավեր ճանաչեն Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը:
«Սա իրավական ճանապարհ է, որը զուգորդվում է քաղաքական գործընթացներին»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը և հավելեց, որ մեկը մյուսին չեն խանգարում: Հովսեփ Խուրշուդյանն ասաց նաև, որ իրենց դիմումը կքննարկվի 10 օրում և չցանկացավ խոսել իրենց ակնկալիքների մասին:
Հովսեփ Խուրշուդյանն անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի այսօր արած այն հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննսիյանը պարապ է, դրա համար է հանրահավաք անում, ասաց, որ դրանք դատարակ գնահատականներ են:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ մինչև մարտի 25-ը արտոնված հանրահավաքներն ամեն օր չէ, որ կայանալու են: Հանդիպումներ են ունենալու նաև մարզերում: