Երեկ ԱԺ պատվիրակություն է կազմվել, որը մեկնել է Սիրիա: Այսօր խորհրդարանի ամբիոնից խոսելով այդ մասին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ուրախ է այդ հանգամանքի համար:
«Շատ ուրախ չեմ, որ ձևավորվել է միակուսակցական ձևաչափով: Փառք Աստո, Ազգային Ժողովը միակուսակցական չէ, և կոռեկտ կլիներ, որ մյուսներն էլ լինեին», - նշեց նա:
Պատգամավորի խոսքերով, իշխանությունը միշտ խոսում է երկխոսության կարևորության մասին, սակայն վարվում է այլ կերպ:
«Այս գործունեությունը մեզ համար ճիշտ չէ», - նշեց նա:
Պատգամավորի ելույթից հետո, ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ընդդիմությունից պատվիրակության կազմում ընդգրկված են Թևան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: