Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կրկին անդրադարձավ Որոտան Հէկ-ի վաճառքի հարցին, նշելով, որ այս վաճառքի հետ կապված և բանավոր և գրավոր հարցերին այդպես էլ պատասխան չի տրվել և իր հարցը հնչեցրեց նորից: Նա ցանկանում էր հասկանալ, թե ինչ հիմքով է վաճառվել ՀԷԿ-ը:
Ի պատասխան Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը մոտենալով ամբիոնին, միայն նշեց, որ պատգամավորի հարցին ժամկետներում պատասխան կտրվի: Ի պատասխան Արամ Մանուկյանը նշեց.
«Ախր շատ դժվա՞ր է այդ հարցի պատասխանը, ես չեմ հասկանում», ինչին ի պատասխան Մովսիսյանը կրկին նշեց. «Ձեր հարցի պատասխանը գրավոր ժամկետներում կստանաք», ի պատասխան Արամ Մանուկյանն էլ հայտարարեց. «Ձեր հարցի պատասխանը վկայում է, որ դուք պատասխան չունեք»: