Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը ցնցված է «Կոչված եմ առաջինը լինելու» փառատոնից: Այն կազմակերպել է ոչ ավել ոչ պակաս «Կյանքի խոսք» կրոնական աղանդավորական կազմակերպությունը: Նա այնքան ուրախ և տպավորված է եղել, որ նույնիսկ շփվել  է աղանդը ներկայացնող հովիվ Մաթս-Օլայի հետ և խոստացել, որ այս համայնք կբերի իր երեխաներին:

Վերը նշված փառատոնի հատուկ հյուրը, ի թիվս շատ այլ հայտնի մարդկանց,  եղել է շվեդ երգչուհի Կարոլան, ով 2006 թ-ին Շվեդիան ներկայացրեց Եվրատեսիլին և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Նա պարբերաբար մասնակցում է այդ հեղինակավոր մրցույթին, որպեսզի պատմի Աստծո մասին:

Ֆիլիպ Կիրկորովը Twitter-ի իր էջում գրել է, որ անհամբեր սպասում է Կարոլայի ելույթին և նրան շնորհակալ է այս մարդկանց հետ իրեն ծանոթացնելու համար:

armstar.am