«ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը գլխավորում է «Քեթրին գրուպ» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը, ուշագրավ աճուրդներ է կազմակերպում։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն այս օրերին աճուրդի միջոցով վաճառքի է հանել կանացի բլուզ՝ մեկնարկային գինը 8200 դրամով, կիսաշրջազգեստ՝ 2800 դրամով, ...մի շալ՝ 96 դրամով։ ԴԱՀԿ-ը նույնքան մատչելի գներով աճուրդի է հանել կանացի ներքնազգեստ՝ 196 դրամով, կրծկալներ՝ 763 դրամով և այսպես շարունակ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։