Այս պահին Սահմանադրական դատարանի դիմաց մարդաշատ է: Քիչ առաջ մեկնարկել է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության լուռ ակցիան:
Ներսում շարունակվում է պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի քննարկումը:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, ակցիայի մասնակիցներ ձեռքում կան բազմաթիվ պաստառներ, իսկ նրանց թիվը գնալով ավելանում է:
«Դ!եմ եմ»-ի անդամները լրագրողների հետ զրույցում նշել են, որ քիչ անց կսկսի իրենց հիմնական ակցիան: ՍԴ-ի ամբողջ շենքը շրջապատված է ոստիկաններով:
Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ