Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Աքիֆ Այդըն օղլու Բահշիևը Մարտակերտի ուղղության առաջնագծի հատվածում, ադրբեջանական կողմի վարկածով, «հայ դիպուկահարի գնդակից» հրազենային վնասվածք է ստացել ու մահացել,հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հայտնի է միայն, որ զինծառայողը զորակոչվել էր Իսմայիլիի շրջանից։