Վրացագետ Ջոնի Մելիքյանը YerevanNews.am-ին տված հարցազրույցի ընթացքում նշեց, որ ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը այս կամ այն չափով պայմանավորված է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից ստեղծված Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների ներկայացուցչի պաշտոնով, որը ստանձնում է Զուրաբ Աբաշիձեն` Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպանը: Սկսվում են երկու երկրների միջև հադիպումները, որին ռուսական կողմից մասնակցում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Կարասին-Աբաշիձե հանդիպումների շրջանակներում վերսկսվում է երկու երկրների երկխոսությունը մշակութային, սոցիալ-տնտեսական ոլորտներում, սակայն անդրադարձ չի կարատվում քաղաքական խնդիրներին, քանի որ այդ հարաբերություններում կան որոշակի «կարմիր գծեր»:
Մեր այն հարցին, թե տնտեսական առումով ռուսական շուկան Վրաստանի համար ինչ նշանակություն ունի, փորձագետը պատասխանեց, որ այն շատ մեծ կարևորություն ունի: Վրասատանի արտաքին առևտրի 35% իրականացվում է ԱՊՀ երկրների հետ, 30%-ը` Եվրոմիության հետ, այստեղ հիմնական գործընկերը Գերմանիան է: Բայց վերջին ժամանակներում բարելավվել է Ռուսաստան-Վրաստան ապրանքաշրջանառությունը: Ռուսական շուկան Վրաստանի համար դարձել է համար առաջին արտահանման շուկան: Վրացական գինին մրցունակ չհամարվելով Եվրոպայում` արտահանման ուղղությունը փոխեց դեպի Ռուսաստան, իսկ արդեն հիմա 50 մլն շիշ գինի է արտահանվում Ռուսաստան: 2013 թվականի տվյալներով Վրաստանից արտահանման ծավալներով Գերմանիան 6-րդ տեղում է, Հայաստանը` 7-րդ, առաջ են անցնում Թուրքիան, Ադրբեջանը, Չինաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը:
Վերջում հավելենք, որ Հայաստան եկող բոլոր ապրանքները Վրաստանի տարածքով են հասնում Հայաստան, իսկ Հայաստան ապրանքներ է ներկրվում հիմանականում ԱՊՀ երկրներից, հաշվի առնելով այս հանգամանքը պետք է ասել, որ ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը դրականորեն կանրադառնա Հայաստանի վրա:
Հեղինակ` Սուսաննա Խլղաթյան