Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դժվար չէ նկատել, որ այս վերջին տասնօրյակում վարչապետի պաշտոնի համար շրջանառության մեջ դրված անձինք այնպիսին էին, որոնք կարող էին կոմպրոմիսային լինել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ /աշխատել կամ կապված են եղել երկուսի հետ էլ/.
Սեյրան Օհանյան, Արմեն Գեւորգյան, Վիգեն Սարգսյան, Կարեն Կարապետյան (Գազպրոմ), նաեւ Հովիկ Աբրահամյան: Բայց Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու առաջին փորձի ժամանակ ԲՀԿ-ը հայտարարեց, որ կոալիցիա չի մտնելու: ՀՀԿ գործադիր մարմնի նախավերջին նիստից հետո (երբ Հովիկ Աբրահամյանի անունը չհայտարարվեց) վերջին օրերին որպես «այլընտրանք» շրջանառության մեջ դրվեց Կարեն Կարապետյանի անունը: Քոչարյանը անհաղորդ էր նաեւ դրան: Սակայն Հովիկ Աբրահամյանը արագ գործեց ու նշանակվեց: Մի կողմ թողնելով այն հարցը, թե ինչպես կվարվի ԲՀԿ-ը առաջիկայում, տպավարություն կա, որ Սերժ Սարգսյանը կոմպրոմիսային տարբերակ ընտրել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հետ առանցքով, այլ Գագիկ Ծառուկյանի: Եթե դա այդպես է, ուրեմն առաջիկայում կլինի կա'մ խնամիների (Ծառուկյան-Աբրահամյան), կա'մ բիզնես գործընկերների (Ծառուկյան-Քոչարյան) տպավորիչ ուժգնության կոնֆլիկտ: Իսկ եթե դա չլինի, նշանակում է Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայեցված խաղում է՝ մեկը վերահսկում է իշխանական դաշտը, մյուսը՝ ընդդիմադիր»: