«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել։ Նա անգամ հայտարարել է, թե իրենք պատրաստվում են ընդդիմություն դառնալ ու կոչ է արել իր կուսակիցներին փողոց դուրս գալ ու պայքարել՝ ինքնամաքրվելու և վարկանիշ հավաքելու համար։ Վերջնական որոշումը ՕԵԿ-ը կընդունի ապրիլի 16-ին հրավիրված քաղխորհրդի նիստի ժամանակ։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ եթե ՕԵԿ-ը հրաժարվի ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել, ապա շատ կուսակցականներ պատրաստվում են լքել ՕԵԿ-ը»,–գրում է թերթը և հավելում, որ ՕԵԿ-ական նախարարները իրենց այդ մտադրության մասին արդեն հայտնել են Արթուր Բաղդասարյանին։
Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել. «Ժողովուրդ»
