Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել էր գաստրաէնտերիտի նոպայի պատճառով: Գրում է Reuters-ը:
Ականատեսների խոսքերով` թագուհին, որը հագել էր կարմիր զգեստ, մինչև մեքենա նստելը լավ տեսք ուներ և ժպտում էր: Նա սեղմել է բուժանձնակազմի ձեռքը և նրանց շնորհակալություն հայտնել:
Բրիտանական պալատից տեղեկացնում են, որ մարտի 1-ին թագուին ցավեր է ունեցել որովայնի շրջանում, այդ իսկ պատճառով ճիշտ էր հիվանդանոց տեսափոխվելը: