«Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պարզվում է բավականին հարուստ մարդ է, իսկ ՀՀ-ում 35 տոկոս աղքատության ֆոնին՝ անգամ մեծահարուստ։ ՀՀ-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրում նշված է, որ նա ունի 6,5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար։ Սակայն Հարությունյանը չի հայտարարագրել որևէ անշարժ կամ շարժական գույք։ Ու այդտեղից տրամաբանական հարց է առաջանում, թե ում բնակարանում է ապրում Դ. Հարությունյանը։
Իսկ պարոն Հարությունյանի կինը՝ Ն. Մուրադյանը, հայտարարագրել է 50 հազար ԱՄՆ դոլար։ Նրա եկամուտները գոյանում են և աշխատավարձից, և ստացված փոխառություններից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։