««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարչապետի պաշտոնից անակնկալ հրաժարական տված Տիգրան Սարգսյանը նման անակնկալ ձևով էլ հրաժարվել է մեդիաոլորտից։ Բանն այն է, որ Տ. Սարգսյանն այլևս չի ցանկանում ֆինանսավորել ATV հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, էլեկտրոնային մի շարք կայքերի և օրաթերթերի։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ այժմ նախկին վարչապետը չի որոշել, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու, արդյոք դիվանագիտական աշխատանքներ է իրականացնելու, թե ՀՀ-ում որևէ այլ գործունեություն է ծավալելու։ Նախկին վարչապետը սպասում է նոր առաջարկների։ Այժմ Տ. Սարգսյանը նեղացածի կարգավիճակում է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։