H1N1 վիրուսիսից Վրաստանում ևս մեկ մարդ է մահացել: Գրում է «Грузия Онлайн» կայքը:
Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնը հայտնել է, որ վիրուսի 263 դեպք է գրանցվել, որից 19-ը մահվամբ է ավարտվել: Գրանցվել է 30-64 տարեկան 13 մահվան դեպքեր: Բացի այդ, մահացել են նաև 4-14 տարեկան երկու երեխաներ:
Կենտրոնում հայտնել են, որ վիրուսի վարակման թեժ շրջանն արդեն անցել է, սակայն ահազանգերը դեռ կշարունակվեն: