Ըստ աղբյուրի՝ վարժանքների գործնական փուլը մեկնարկել է այսօր՝ մայիսի 1-ին։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցում է ավելի քան 4000 զինծառայող, 60 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 120 միավոր հրթիռա-հրետանային համակարգեր, ավիացիոն և ՀՕՊ համակարգեր,- հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Զորավարժության ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները կատարելու են գործնական հրաձգություն հրթիռա-հրետանային համակարգերից, ականանետերից և հրազենից։

Նշենք նաև, որ չի հստակեցվում՝ առաջնագծի որ հատվածում է ընթանում զորավարժությունը, այլ նշվում է, որ ԼՂՀ առաջնագծին մոտ: