«Դեմ եմ» նախաձառնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
ՀԱՅԱՍՏԱՆԻ Խրոխտ և Պայքարող ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,
Մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվա կինոթատրոնի մոտ հավաքվելու ենք և ԵՐԹ անենք: Քանի դեռ ՀՀ քաղաքացիներին թալանում են իշխանությունները, մենք չենք դադարեցնելու պայքարը: Եկեք ամբողջ ուժով, որքան որ կարող ենք, ՇԱՏ-ՇԱՏ ու ՇԱՏ մարդկանց ներգրավենք և հրավիրենք բողոքի ակցիային, քանի որ սա ԲՈԼՈՐԻ շահերի համար է: Մեզ համար կարևորագույն խնդիրը այսօր մեր հայրենակիցներին ոտքի հանելն է, պայքարի ոգեկոչելը: Կասկած չունեմ, որ մեզնից ամեն մեկի մեջ մի քաջարի հայորդի է, որին պետք է ուղղակի զարթնեցնել և ներգրավել ՄԵԾ ԳՈՐԾԻ մեջ: Մենք կարող ենք, ուղղակի ամեն մեկիցս պահանջվում է ՄԵԾ ՋԱՆՔ ու ԵՌԱՆԴ: Հոգով և սրտով նվիրված գնանք ԱՌԱՋ, քանի դեռ չկա ցանկալի արդյունք:


