«Ապրիլի 29-ին Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր և ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդու հարսանյաց հանդեսին Սերժ Սարգսյանը չի մասնակցել։
Որոշ տեղեկություններով, նա առանձնապես դժգոհ է Գագիկ Ծառուկյանից, և դա է եղել հարսանիք չգնալու պատճառը»,–գրում է թերթը և հավելում, որ Ծառուկյանը նորապսակներին տուն է նվիրել՝ իր էլիտար շենքերից մեկում։
Ըստ թերթի աղբյուրի, Ծառուկյանը նման բնակարաններ շատ ունի, որոնք չեն վաճառվում, և էլիտար հարսանիքների դեպքում նա դրանք նվիրում է։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանը միայն շատ մերձավոր կուսակիցներին է բնակարաններ նվիրում, մյուսներին առաջարկում է մատչելի գներով, և «երբ ուզեն՝ փակվեն»։ Հարսանիքին չի մասնակցել նաև Ներսիկի քավոր Ռուբեն Հայրապետյանը, որը, սակայն, ավտոմեքենա է նվիրել սանուհուն։