Քիչ առաջ Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց դռնփակ դատական նիստ:

Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանք կիրառի ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ինքնահռչակ էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ:

Այս պահին դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստ է անցկացնում, որից հետո դուրս է գալու խորհրդակցական սենյակ և հետո, վերադառնալով խորհրդակցական սենյակից, պետք է որոշի՝ բավարարում է քննիչի դիմումը, թե՝ ոչ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանի վարչական շենքը 15-ից ավելի կարգադրիչների կողմից վերցված է ուժեղացված հսկողության տակ:

shamshyan.com