YouTube-ում մրցույթի պաշտոնական էջում տեղադրվել են «Եվրատեսիլ– 2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչի բոլոր 16 մասնակիցների ելույթները։

Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի ելույթի տեսանյութը երեկվանից առաջատարն է մրցույթի պաշտոնական ալիքում։ Նրա ելույթը դիտվել է ավելի քան 33.000 անգամ։
Դիտումների քանակով Հայաստանին հաջորդում են Նիդեռլանդներն (462 դիտում) ու Ռուսաստանը (389 դիտում)։
Ադրբեջանի ներկայացուցչի կատարումն առաջին կիսաեզրափակչի ընթացքում դիտել են 345 անգամ։