Քաղցգեղից մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Նրա մահվան լուրը հեռուստասլույթնում հայտնել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:

Մադուրոն ժողովրդին կոչ էր արել աղոթել Չավեսի առողջության համար: Նույն դիմումում փոխնախագահը վստահություն էր հայտնել, որ 58-ամյա նախագահի ծանր հիվանդությունը «նրա դեմ դավադրության հետեւանքն էր:

Պետության ղեկավարի մահվան կապակցությամբ հանրապետությունում յոթնօրյա սուգ է հայտարարվել: Ըստ Խաուայի` Չավեսի հուղարկավորությանը կմասնակցեն ամբողջ Լատինական Ամերիկայից ժամանած հյուրեր: GlobalPost-ը հայտնում է, որ Վենեսուելայի ժողովրդին արդեն ցավակցություններ են հայտնել մի շարք երկիր ղեկավարներ Յամայկան եւ Արգենտինան ` Բոլիվիան, Էկվադորը, Չիլին, Բրազիլիան, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը: Իշխանությունները Չավեսի պատվին եռօրյա սուգ են հայտարարել,այս մասին փոխանցում է «gazeta.ru»-ն:

Իր խոր ցավակցությունն է հայտնել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ Չավեսի մահից հետո երկրներին կհաջողվի կառուցողական հարաբերություններ ստեղծել: