Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը համոզված է, որ ողջ հայկական սփյուռքը «Եվրատեսիլ-2013»-ին կքվեարկի Արամ MP3-ի օգտին: Այս մասին այսօր նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Մենք բոլորս անհանգստանալու ենք քեզ համար: Մենք աջակցելու ենք քեզ մեր հեռուսացույցերի էկրանների առջև»,- գրել է Շառլ Ազնավուրը և հավելել, որ նա աղոթելու է Արամ MP3-ի համար. «Հպարտ ենք, որ դու ողջ հայությունը ներկայացնելու ես նմանաբնույթ միջոցառման ընթացքում: Ես և իմ ընտանիքի անդամները քեզ հաջողություն ենք մաղթում: Դու լավ օրինական ես այն բանի, որ անգամ մեզ հետ պատահածից 100 տարի անց (նկատի ունի Հայոց ցեղասպանությունը-YerevanNews) կարող ենք փայլուն ներկայանալ միջազգային բեմահարթակում»: