Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համոզված է, որ Հայաստանում իշխանության կողմից իրականացված բարեփոխումներն ուղղված են երկիրը կործանմանը: Այսօր նա հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքականությանը. «Ինչքան բարեփոխում են, այդքան այս երկիրը կործանվում է, նրանց բոլոր չակերտավոր բարեփոխումները ուղղված են երկիրը կործանելուն»,- ասել է առաջին նախագահը:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե այսօր երիտասարդներն են դուրս եկել փողոց ու պահանջում են աշխատել ի շահ ժողովրդի, արդյոք իր կարծիքով կառավարությունն այնպիսի ճգնաժամի մեջ է, որ միայն քաղաքացիական շարժո՞ւմն է ի զորու խնդիրը լուծել, առաջին նախագահը ասել է. «Ես համաձայն չեմ, դա ընդամենը մի տարր է, որն անհրաժեշտ տարր է, բայց հիմնականը քաղաքական ուժերը պետք է լուծեն հարցը»:

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև խոսել է «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից և «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ծավալած պայքարից։

Մանրամասն՝ «Ազատության» տեսանյութում: