Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթը: Մեր պատվիրակ Արամ MP3-ի օգտին քվեարկել են`

Վրաստանը` 12 միավորով:

***

Ուկրաինան` 10 միավոր: Հաղորդավարները նշում են, որ մենք արդեն կարող ենք շնորհավորել Կոնչիտա Վուրստին, նա առաջատարն է:

***

Ավստրիան 12 միավոր տվեց Հայաստանին: Իմիջայլոց, Ավստրիայի ներկայացուցիչը արհեստական մորուք էր դրել:

***

Հայաստանը պահպանում է իր 4-րդ հորիզոնականը: Ավստրիայի մասնակիցն ամեն մի միավորից հետո արտասվում է, հաղորդավարները կատակում են, որ այս տեմպերով Կոնչիտա Վուրստը չի հասցնի ավարտին:

***

Պայքարն ընթանում է Նիդերլանդների և Ավստրիայի միջև:

***

Կոնչիտա Վուրստը առաջատարն է 166 միավորով, Հայաստանը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

***

Երուսաղեմից ունենք 8 միավոր:

***

Այս պահին գովազդ է, Հայաստանը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: 

***

ՌԴ-ն մեզ տվեց 8 միավոր, նույն երկիրը Ադրբեջանին շնորհեց 10 միավոր:

***

Ինչպես և սպասվում էր 12 միավոր Հայաստանը ստացավ Ֆրանսիայից, իսկ 10 միավոր` Լատվիայից:

***
Հայաստանը 12 միավոր տվեց Չեռնոգորիային, 8 միավոր` Բելառուսին, 10` Ռուսաստանին:
Մակեդոնին 8 միավոր շնորհեց Հայաստանին: Իսկ Բելառուսը փոխհատուցեց նույն միավորով: