ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հաղորդվում է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի
Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա
Օլանդը մեկնել են Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ կմասնակցեն
հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին: