Թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն
(Թոխմախի Մհեր) ու Սերգեյ Մարգարյանը (Բելաջիոյի Սերոժ) շուտով կխնամիանան:
Այս լուրի իսկությունը ճշտեցինք Մհեր Սեդրակյանից, ով ասաց՝ այո, նման բան
կա: «Բայց ի՞նչ կապ ունի՝ էդպես է, թե չէ. ենթադրենք՝ այո: Մենք իրավունք
չունե՞նք աղջիկ ուզելու, մեր տղային ամուսնացնելու»,-ասաց պատգամավորը և
մեր պատասխանից, թե, բնականաբար, բոլորն էլ ունեն նման իրավունք, ասաց.
«Բնական ա, որ ասել են, ուրեմն ճիշտ ա»: Իսկ ե՞րբ է նախատեսվում հարսանիքը,
Սեդրակյանն ասաց. «Չգիտեմ, երբ որ փող ունենանք, էդ ժամանակ»: Այնուհետև
ճշգրտեց. «Երբ որ շատ փող ունենանք, որ լավ հարսանիք անենք»: Ո՞վ է լինելու
հարսանիքի քավորը, Սեդրակյանն ասաց, «Իմ տղան ումը որ կուզի»»։
Մանրամասներն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։