Թերթը այսօրվա իր համարում գրել է, որ երեկ խորհրդարանի պատերի ներսում դժգոհություն էր հասունանում. «Թիրախում Գալուստ Գրիգորիչն ու Հովիկ Արգամիչն էին: Աժ-ից վերջինի հեռանալուց և քաղաքական նոր իրավիճակի ու հատկապես ՕԵԿ-ի «ընդդիմադիրացումից» հետո Գրիգորիչին հրահանգ է իջեցվել «քենսլ» անել բոլոր գործուղումները, ՀՀԿ-ին
կազմ-պատրաստ պահել հայրենիքում՝ քվեարկությունները չտապալելու համար:
Բացառություն են կազմելու միայն ամենահրատապ գործուղումները»: Թերթը նաև հավելում է, որ Աժ նախագահը երեկ չի թաքցրել այդ փաստը «և նիստերի դահլիճում
խոստովանեց, որ քաղաքական իրավիճակն է այդպես պահանջում»։

Այս հանգամանքը թերթին թույլ է տալիս եզրահանգել` որ «Գործուղումների սահմանափակումը ՀՀԿ-ում կարող է բունտի հասցնել»:

Մանրամասներն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։