Այսօր ԱԺ-ում քվեարկության էր դրվել «Կուտային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ նախագծին ձեռնպահ քվեարկեցին ՕԵԿ, ԲՀԿ ու Դաշնակցություն խմբակցությունները, իսկ ՀԱԿ, Ժառանգություն խմբակցությունները դեմ էին։ Կողմ էր Հանրապետականը։ Փաստորեն 68 կողմ, 12 դեմ և 36 ձեռնպահ ձայնով խորհրդարանն այսօր ընդունեց «Կուտային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։