«Ժամանակ» թերթն այսօրվա իր համարում համոզմունք է հայտնել, որ «Ոչ իշխանական քառյակում տեւական ճգնաժամ է տիրում»: Այս հանգամանքը թերթը այմանավորում է Տիգրան Սարգսյանի հրաժարականից ու այդ պաշտոնին Հովիկ Աբրահամյանի նշանակվելուց հետո ստեղծված օրակարգով։ Ըստ թերթի, եթե նախկինում քառյակի հիմնական շարժիչ ուժը  Տ. Սարգսյանի հրաժարականն էր, ապա այժմ «Քառյակն առայժմ նույն էնտուզիազմով չի կարողանում քննադատել Հ. Աբրահամյանին, քանի որ Տ. Սարգսյանի հրաժարականին հասնելու համագործակցել են նրա հետ։ Բացի այդ, քառյակից «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունները երբեւէ չեն պայքարի նրա դեմ, քանի որ դրանցից առաջինի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հովիկ Աբրահամյանի խնամին է, իսկ ՀՅԴ-ն ընդդիմադիր եղած ժամանակ շատ է օգտվել ԱԺ նախկին նախագահի հնարավորություններից»,- եզրահանգում է պարբերականը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։