Դպրոցներում չեն դադարում կրկնվել աղմկահարույց պատմությունները: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հավելում, որ հերթական անգամ իրավիճակը լարվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 91 դպրոցում, որտեղ աշակերտի ծնողը ուսուցիչների հետ վեճերից հետո, որոշել է տեղափոխել երեխային այլ դպրոց: Աշակերտի մայրը պարբերականի լրագրողին հայտնել է, որ միջադեպ է տեղի ունեցել դրոցի ուսուցչուհու և իր երեխայի միջև. «Երեխայի ոտքը մի քիչ իր նստատեղից այն կողմ է եղել, Ռուսերենի ուսուցչուհի տիկին Էդուարդովնան քացով հարվածել է ծնկից ներքև, թե՝ ոտքդ քաշի սեղանի մեջ»: Մայրը փոխանցել է, որ անախորժ պահերն այսքանով չեն սահմանափակվում, մոր խոսքերով` երեխային վիրավորել է նաև դասղեկը, ողջ դասարանի ներկայությամբ բղավելով` «սրան շան տեղ չդնեք»։
Թերթը նաև հաղորդում է, որ դպրոցի տնօրինությունն էլ իր հերթին է դժգոհում, թե հոգնել է ծնողի բողոքներից ու նմանաբնույթ քաշքշուկներից:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։