Օրաթերթը գրում է, որ երեկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակազմի հետ. «Մեր տեղեկություններով՝ Արմեն Ղուլարյանը աշխատանքի է տեղափոխվում Երևան՝ որպես քաղաքաշինության փոխնախարար կամ անշարժ գույքի կադաստրի պետական ծառայության պետ»,- նշում է «Առավոտը» և կրկին հղում անելով սեփական աղբյուրներին հավելում է. «Այս շաբաթ Տավուշի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, Աժ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը, որը ներկայումս զբաղեցնում է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը: Հովիկ Աբովյանի անունը երբևէ չի շոշափվել աղմկահարույց պատմությունների մեջ, նա բնակվում է հայրենի Կողբ գյուղում»։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: