Օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը դեռևս աշխատասենյակի փնտրտուքի մեջ է: Վերջինս ստիպված է Աժ միջանցքներում «պտտվել», մինչև ՀՀԿ վերնախավը կորոշի, թե, ի վերջո, նրան որ սենյակն են տրամադրելու:
Աղբյուրի փոխանցմամբ` Վահրամ Մկրտչյանին Աժ նոր մասնաշենքում աշխատասենյակ են առաջարկել. «Սակայն որոշ ժամանակ հետո Վահրամ Մկրտչյանը հասկացել է, որ այն փոքր է ու իր օգնականները չեն կարող տեղավորվել այնտեղ: Ինչի համար էլ նորաթուխ պատգամավորը կրկին դիմել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավարին՝ խնդրելով լուծել հարցը»։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` Iravunk.com-ի