Այսօր 67 կողմ, 18 դեմ և 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանում վերջնականապես ընդունվեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած լրամշակված փաթեթը:
Օրինագծին դեմ են քվեարկել` ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» պատգամավորները, թեև ՀԱԿ խմբակցությունից կրկին ձեռնպահ մնաց Հրանտ Բագրատյան։ Բացի այդ, ձեռնպահ քվեարկեցին նաև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները: Կողմ էր «Հանրապետական» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ այս լրամշակված նախագծով քաղաքացիները կարող են հրաժարվել կենսաթոշակից` սեփական դիմումի համաձայն: