«Ընդդիմադիր դաշտում այսօր մեռյալ վիճակ է, բոլոր գործընթացները կատարվում են իշխանության ներսում»,- իր այսօրվա համարում կարծիք է հայտնում «Իրատես de facto»` հավելելով, որ ընդդիմադիրները անգործության կմատնվեին, եթե Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների հարցը։ Այնուհետև թերթը որոշում է անդրադառնալ Կոնգրեսին. «ՀԱԿ-ում հասկացան, որ, որքան էլ փորձում են «այլընտրանքից» ընդդիմություն կերտել, միևնույն է, ոչինչ չի ստացվում, ու նոր մարտավարություն մշակեցին։ Մեր տեղեկություններով, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ հրահանգել է այս խմբակցության անդամներին, ավելի ստույգ, Լևոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին ոչ մի համագործակցության, փոխզիջման չգնալ Հովիկ Աբրահամյանի հետ, որքան էլ վերջինս «օձի» լեզու թափի»,- եզրահանգում է թերթը:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: