«Հայկական ժամանակ»-ն այսօրվա իր համարում մեջբերել է Բրիտանական «The Independent»-ի ուսումնասիրությունների արդյունքները` արված Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրներում, որոնք ցույց են տալիս, թե այդ երկրներում ինչպես են վերաբերվում սեռական փոքրամասնություններին. «Ըստ այդմ` պարզվում է, որ Հայաստանում սեռական փոքրամասնություններին դրականորեն է վերաբերվում միայն քաղաքացիների 9 տոկոսը։ Հարևան Ադրբեջանում այս մարդկանց թիվը 7 տոկոս է, Թուրքիայում ՝ 14 տոկոս, իսկ Վրաստանում՝ 26 տոկոս։ Սեռական փոքրամասնություններին ամենավատը վերաբերվում են Ռուսաստանում»,– հավելում է պարբերականը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: