Բաքվի գլխավոր ոստիկանական բաժանմունքի փոխանցմամբ՝ Բաքու-Ղուբա ավտոճանապարհին Ադրբեջանի ՊՆ N զորամասին պատկանող «ՈւԱԶ» բեռնատար ավտոմեքենան բախվել է դիմացից եկող Մերսեդես մակնիշի ավտոմեքենային։
Ոստիկանության տվյալներով՝ ՃՏՊ-ի հետևանքով տուժել են ՊՆ-ի ավտոմեքենայի 2 և քաղաքացիական մեքենայի 3 ուղևորները, չնայած դրան Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը պնդում է՝ տուժածներ չկան։
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։