ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։
Աղբյուրը նաև հաղորդում է, որ Հովիկ Աբրահամյանի այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։