Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի շրջանակներում կայացած «Բարսելոնա» - «Ատլետիկո» Մադրիդ խաղում պարզվեց երկրի չեմպիոնը:
«Բարսելոնային» տիտղոսը պաշտպանելու համար անհրաժեշտ էր անպայման հաղթել իսկ «Ատլետիկոյին» բավարարում էր ոչ ոքին :Կատալոնացիները առաջին խաղակեսում Ալեքսիս Սանչեսի գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսի սկզբնամասում մադրիդյան թիմի ֆուտբոլիստները Դիեգո Գոդինի գլխով հարվածի շնորհիվ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
Հանդիպումը այդպես էլ ավարտվեց, ինչը 10-րդ անգամ, 19-ամյա դադարից «Ատլետիկոյին» պարգևեց Իսպանիայի չեմպիոնությունը: