Լիբանանի Հայկազյան համալսարանի հովանավորությամբ և Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան կազմակերպմամբ մայիսի 15-ին Համազգային «Լյուսի Թյությունջյան» ցուցասրահում տեղի ունեցավ «Օսմանյան կայսրության հայերը» աշխատության Ա հատորի շնորհահանդեսը: Միջոցառումը իրականացվել է Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի կազմակերպած «Լիբանանի հայերը» գիտաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի պաշտոնական էջից:
Աղբյուրի փոխանցմամբ` Ընդգծելով հրատարակության գիտական կարևորությունը՝ Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը նշեց, որ «հատորը շօշափելի կը դարձնէ երեւակայութեամբ պատկերուածը, կը շնչաւորէ զայն ու կը կենդանացնէ, անցեալի պատումը կը վերածէ ներկայի, եւ վերակերտելով կը վերականգնէ անցեալը»: Գրքի հրատարակությունը պետք է դիտել գիտական լուրջ ուսումնասիրությունների շրջանակում: