Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ընդունել է անվանի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիին և նրան ուղեկցող անձանց: Հաղորդում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Ինչպես հայտնում են Նախագահ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Կիմ Բակշիին` Արցախի և Հայաստանի, մեր ժողովրդի պատմության ու մշակույթի մասին արժեքավոր գործեր ստեղծելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա կարևոր է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ արտաքին աշխարհի համար:

Հանդիպմանը մասնակցում էր մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: