«Հայկական ժամանակ»-ը գրել է. «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 13 տարի, և այդ ցուցանիշով Հայաստանի երրորդ հանրապետության ամենաերկարակյաց նախարարն էր, անցած ամիս պաշտոնանկ արվեց և նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական։ Արմեն Մովսիսյանի դեպքում նախարարից խորհրդական դառնալը բարերար ազդեցություն է թողել նրա նյութական վիճակի վրա․ 13 տարի լինելով «ամենայուղոտ» գերատեսչություններից մեկի ղեկավարը՝ նա օգտվում էր, մեղմ ասած, շատ մեղմ ասած՝ համեստ մեքենայից սովորական «Շկոդայից», որը թերևս եվրոպական արտադրության ամենաէժան մեքենաներից է՝ 25-30 հազար դոլար արժողությամբ։ Այս մեքենան ՀՀ նախարարներին սպասարկող ամենաէժան մեքենան էր՝ առնվազն վերջին 7-8 տարիներին։ Նախարարական պորտֆելը կորցնելուց հետո Արմեն Մովսիսյանը «ման է գալիս» «Լեքսուս LX 570»-ով, որի գինը սկսվում է 120 հազար դոլարից»,– կարդում ենք թերթի այսօրվա համարում:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: