«Հրապարակ»-ը գրում է «Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՕԵԿ-ից դուրս եկածներին, նրանց առաջարկվե՞լ է մտնել ՀՀԿ: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեռ ոչ մի առաջարկ չի ստացել: Իսկ այն հարցին, թե իրեն ստիպողաբար ՀՀԿ-ացնելու վտանգը չի՞ սպառնում, պատասխանել է. «Չեմ կարծում, որովհետև կարևորն այն է, որ դու քո առջև դրված խնդիրը կատարես, ես դրա մասին չեմ էլ մտածում, որովհետև իմ առջև դրված խնդիր ունեմ, որ նախարարության կազմով միասին առաջ ենք տանում»,- նախարարի խոսքերն է մեջբերում պարբերականը:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի