«Հայկական ժամանակ»-ը գրել է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը վերապահումներ ունի ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած 2014 թվականի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ։ Այդ վերապահումները ֆիննախը կներկայացնի կառավարության այսօրվա նիստում։ Ֆիննախը չի հավատում ԿԲ-ի այն կանխատեսումներին, թե այս տարի կարձանագրվի 5.8 տոկոս տնտեսական աճ։ Այս ցուցանիշը ֆիննախը գնահատել է որպես «լավատեսական»։ Ըստ նախարարության, ԿԲ-ի կանխատեսումները չափազանցված են 1-ից 1.5 տոկոսով։ Այսինքն՝ եթե ԿԲ-ն իրականացնի իր մշակած դրամավարկային քաղաքականությունը, ապա տնտեսական աճը 2014-ին կկազմի 4.3-ից 4.8 տոկոս»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: