ՀՀ Նախագահականից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ։ 

«Սիրելի՛ Շառլ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք մեծ արվեստագետ եք, մեծ հայ և մեծ մարդ: Յուրաքանչյուր հանդիպումը
Ձեզ հետ մեզ համար տոն է: Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք և
վայելում ենք Ձեր ներկայությունը, Ձեր երգն ու խոսքը:

Խորապես տպավորված եմ Երևանում կայացած Ձեր հոբելյանական մեծաշուք համերգից:
Կրկին շնորհավորելով փառավոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ՝ աշխարհի
ամենահռչակավոր հային, առողջություն, նորանոր հաջողություններ
ստեղծագործական կյանքում և հասարակական ու քաղաքական գործունեության մեջ:»: