Եվրատեսիլ երգի մրցույթ (անգլերեն` Eurovision Song Contest, ֆրանսերեն` Concours Eurovision de la chanson), երգի ամենամյա մրցույթ, որն անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության կազմում գտնվող երկրների միջև։
Յուրաքանչյուր երկիր ուղարկում է երգ, որը կենդանի հնչողությամբ պետք է կատարվի ուղիղ եթերում հեռուստատեսությամբ և ռադիոյով, այնուհետև տեղի է ունենում քվեարկություն, և որոշվում է հաղթող երգը։
Մրցույթը հեռարձակվում է սկսած 1956 թվականից և ըստ վերջին տարիների տվյալների ունենում է 100 միլիոնից ավել հեռուստադիտող Եվրոպայում և ընդհանուր 600 միլլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում։ Եվրատեսիլը հեռարձակվում է նաև Եվրոպայից դուրս գտնվող երկրներում, ինչպիսիք են՝ Արգենտինա, Ավստրալիա,Բրազիլիա, Կանադա, Չինաստան, Կոլումբիա, Եգիպտոս, Հնդկաստան, Ճապոնիա, Հորդանան, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա, Թայվան, Թայլանդ, Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ և Վենեսուելա, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրները չեն մասնակցում մրցույթին։ 2000 թվականից սկած մրցույթը հեռարձակվում է նաև ինտերնետում և 2006 թվականին ունեցել է 74,000 օնլայն դիտող 140 երկրներից։
Եվրատեսիլը ազդել է մի շարք հայտնի արտիստների կարիերայի վրա, ինչպիսիք են Սելին Դիոն,Լարա Ֆաբիան, ԱԲԲԱ, Խուլիո Իգլեսիաս, Դոմենիկո Մոդուգնո և այլք, ովքեր տարիներ առաջ մասնակցել են մրցույթին։
Նախապատմություն
1950-ականներին, երբ Եվրոպան դեռ վերակառուցվում էր պատերազմի պատճառով տեղի ունեցած վնասներից, Շվեյցարիայում հիմված Եվրոպական հեռարձակողների միություն կազմակերպությունը որոշեց ստեղծել մի հեռուստատեսային շոու ծրագիր, որի նպատակն էր եվրոպացի հասարակությանը համախմբել երաժշտության շուրջ։ 1955 թվականի հունվարին Մոնակոյում կայացավ համաժողով, որտեղ Շվեյցարիայի հեռուստատեսության և հանձնաժողովի նախագահ Մարսել Բեզենսոնը որոշեց իրականացնել ԵՀՄ-ի նախագիծը, և ստեղծվեց մի մրցույթ, որը կոչվեց «Eurovision Grand Prix»։ Նույն թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ առաջին մրցույթը տեղի է ունենալու 1956 թվականի գարնանը Լուգանոյում, Շվեյցարիա։
1956 թվականի մայիսի 24-ին Լուգանոյում կայացավ առաջին մրցույթը, որին մասնակցում էին 7 երկիր, և ամեն երկիր ներկայացնում էր 2 երգ։ Սա միակ մրցույթն էր, որին երկրները ներկայացրին 1-ից ավել երգ, իսկ հաջորդ տարվանից բոլոր երկրները պարտավոր էին միայն 1 երգ ուղարկել։ Առաջին մրցույթի հաղթող դարձավ Շվեյցարիան ներկայացնող Լիզ Ասսիան, ում մրցույթի հաղթանակը բերեց մեծ ճանաչում։
Ֆորմատ
Մրցույթի ֆորմատը տարիների ընթացքում կրել է մի շարք փոփոխություններ, սակայն կան հիմնական կանոններ, որոնք միշտ էլ եղել են։ Յուրաքանչյուր երկիր ներկայացնում է մի երգ, որն ուղիղ եթերում պետք է կատարվի կենդանի հնչողությամբ։ Յուրաքանչյուր երկրում մրցույթը հեռարձակում է միայն մեկ հեռուստաընկերություն, որը գտնվում է ԵՀՄ-ի կազմի մեջ։ Մրցույթի մասնակից բոլոր երկրների ներկայացոիցիչների ելույթներն ավարտելուց հետո սկսվում է քվեարկությունը, որի արդյունքում ամենաշատ ձայներն ստացած երկիրը ճանաչվում է հաղթող, և մրցույթը հաջորդ տարի հյուրընկալելու հնարավորությունը տրվում է իրեն։
Մրցույթի բացումը կատարում են մեկ կամ մի քանի հաղորդավարներ, ովքեր ողջունում են հեռուստադիտողին և հանդիսատեսին։ Բոլոր երկրների ելույթներից հետո՝ մինչև քվեարկության արդյունքները հայտնելը, հյուրընկալող երկիրը ցուցադրում է որևէ համար՝ որպեսզի այդ ընթացքում հաշվվեն քվեարկության արդյուքները։
Սովորաբար Եվրատեսիլի եզրափակիչ փուլը տեղի է ունենում գարնանային շաբաթ երեկոյան ժամը 19։00-ին։
Մասնակցություն
Եվրատեսիլին կարող են մասնակցել այն երկրները, որոնք գտնվում են Եվրոպա աշխարհամասում և ԵՀՄ-ի անդամ են։ Մրցույթին իրենց մասնակցությունը ունեն նաև այնպիսի երկրները, որոնց տարածքի մի մասը գտնվում է Ասիայում։ 1980 թվականին մրցույթին մասնակցել է անգամ Մարոկկոն, որը գտնվում է Աֆրիկայի հյուսիսում։
Մինչև այժմ մրցույթին առնվազն գոնե մեկ անգամ մասնակցել են 51 երկրներ։ Ստորև ներկայացված ցանկում նշված են երկրների առաջնելույթներն ըստ տարիների.
Տարի Երկիրը որը կատարել է դեբյուտ
1956 Նիդերլանդներ Նիդերլանդներ, Ֆրանսիա Ֆրանսիա, Գերմանիա Գերմանիա, Իտալիա Իտալիա, Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ,Բելգիա Բելգիա, Շվեյցարիա Շվեյցարիա
1957 Ավստրիա Ավստրիա, Դանիա Դանիա, Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
1958 Շվեդիա Շվեդիա
1959 Մոնակո Մոնակո
1960 Նորվեգիա Նորվեգիա
1961 Ֆինլանդիա Ֆինլանդիա, Իսպանիա Իսպանիա, Հարավսլավիա Հարավսլավիա
1964 Պորտուգալիա Պորտուգալիա
1965 Իռլանդիա Իռլանդիա
1971 Մալթա Մալթա
1973 Իսրայել Իսրայել
1974 Հունաստան Հունաստան
1975 Թուրքիա Թուրքիա
1980 Մարոկո Մարոկկո
1981 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
1986 Իսլանդիա Իսլանդիա
1993 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա Խորվաթիա, Սլովենիա Սլովենիա
1994 Էստոնիա Էստոնիա, Հունգարիա Հունգարիա, Լիտվա Լիտվա, Լեհաստան Լեհաստան, Ռումինիա Ռումինիա, Ռուսաստան Ռուսաստան, Սլովակիա Սլովակիա
1998 Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա
2000 Լատվիա Լատվիա
2003 Ուկրաինա Ուկրաինա
2004 Ալբանիա Ալբանիա, Անդորրա Անդորրա, Բելառուս Բելառուս, Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա
2005 Բուլղարիա Բուլղարիա, Մոլդովա Մոլդովա
2006 Հայաստան Հայաստան
2007 Չեխիա Չեխիա, Վրաստան Վրաստան, Չեռնոգորիա Չեռնոգորիա, Սերբիա Սերբիա
2008 Ադրբեջան Ադրբեջան, Սան Մարինո Սան Մարինո
Կանոններ
Մրցույթում կան մի շարք կանոններ, որոնց պետք է ենթարկվեն մասնակից երկրները և սահմանված ժամանակահատվածում ներկայացնեն իրենց երգերը։ Ստորև ներկայացված են այն կանոնները որոնք համարվում են մրցույթի հիմնական և ամենակարևոր կանոնները.
Կենդանի երաժշտություն
Մրցույթի գլխավոր կանոններից մեկն այն է, որ բոլոր մասնակցիները պետք է երգեն կենդանի հնչողությամբ։ 1999 թվականին Խորվաթիայի մասնակիցի ելույթից հետո խորվաթական պատվիրակությունը հայտարարեց, որ իր մասնակիցը ելույթ է ունեցել ոչ կենդանի կատարմամբ. ԵՀՄ-ն դա համարեց կանոնների խախտում, ինչի արդյունքում Խորվաթիան կորցրեց իր ձայների 33%-ը։
1956-ից 1998 թվականը, պարտադիր էր, որ հյուրընկալող երկիրն ունենա նվագախումբ՝ երաժշտությունը ապահովելու համար։
Երգերի լեզուն
Կանոնը, որը պահանջում էր յուրաքանչյուր երկրին երգել իր ազգային լեզվով, տարիների ընթացքում փոփոխվել է ։ 1956-ից 1965 թվականը երգերը կարող էին լինել ցանկացած լեզվով, սակայն 1966 թվականի կանոնները պահանջում էին, որ երգերը լինեն երկրի մեկ պաշտոնական լեզվով։ Լեզվուների սահմանափակումը շարունակվեց մինչև 1973 թվականը, երբ վերացվեց այն, և կատարողները կրկին հնարավորություն ունեին երգել ցանկացած լեզվով։
1977-ին ԵՀՄ-ն կրկին վերադարձավ ազգային լեզվի սահմանափակմանը, և այդ ամենը շարունակվեց մինչև 1999 թվականը, երբ երկրներին նորից հնարավորություն տրվեց երգել այն լեզվով, որով ցանկանում են։ Այս ամենի շնորհիվ 2003-ին Բելգիան ներկայացրեց «Sanomi» երգը, որը հնարված լեզվով էր։ 2006-ին Նիդերլանդներըներկայացրեց «Amambanda» երգը, որն մասամբ անգլերեն էր, մասամբ էլ հնարված լեզվով։ 2008-ին Բելգիայի ներկայացուցիչն իր «O Julissi» երգը կատարեց հնարված լեզվով, իսկ 2011-ին Նորվեգիան մրցույթում ներկայացրեց «Haba Haba» երգը, որի մի մասն անգլերեն էր, իսկ մնացած մասը՝ սուահիլի։
Հեռարձակում
Յուրաքանչյուր մասնակից հեռարձակող պարտավոր է շոուն հեռարձակել ամբողջությամբ՝ ներառյալ երգերի հիշեցումները, քվեարկությունը և մրցույթի այլ կարևոր հատվածներ, սակայն հեռարձակող երկիրը կարող է չհեռարձակել ինտերվալ ակտը և հեռարձակումն ընդմիջել գովազդով։ 1999 թվականից հեռարձակող երկրներին հնարավորություն է տրվում շոուի ոչ էական հատվածներում գովազդային կարճ հոլովակներով ընդմիջել հեռարձակումը։
Քաղաքական ճանաչման խնդիրներ
1978 թվականին Իսրայելի ելույթի ժամանակ Հորդանանում մրցույթը հեռարձակող JRTV հեռուստաընկերությունը դադարեցրեց մրցույթի հեռարձակումը և ցույց տվեց ծաղիկների լուսանկարներ։ Այնուհետև, երբ պարզ դարձավ, որ քվեարկության արդյունքում Իսրայելը հաղթում է մրցույթում, հեռարձակումն ամբողջությամբ դադարեցվեց։
2005 թվականին Լիբանանը մտադիր էր մասնակցել մրցույթին, սակայն Իսրայելի ելույթի պատճառով չցանկացավ հեռարձակել մրցույթը և չմասնակցեց մրցույթին։ Լիբանանն այդ ամենի պատճառով տուգանք վճարեց ԵՀՄ-ին, քանի որ հայտարարել էր իր մասնակցության մասին, այնուհետև ետ էր վերցրել մասնակցության հայտը։
Քվեարկություն
Մրցույթում օգտագործվող քվեարկության համակարգը փոփվել է տարիների ընթացքում։ Այժմյան քվեարկության համակարգը ըստ որի երկրները գտնահատում են 10 երկիր 1-8, 10 և 12 միավորներով օգտագործվում է սկսած 1975 թվականից։ Մրցույթում ամենաբարձր միավորը դա 12-ն է որը տրվում է լավագույն երգին։ Ներկայումս օգտագործվում է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության համակարգը 50/50 համադրությամբ։
Սկսած 1964 թվականից մրցույթի քվեարկության արդյունքները վերահսկվում է ԵՀՄ-ի հսկիչի կողմից, ով պարտավոր է ճիշտ և հերթականությամբ տեղադրել բոլոր միավորները։
Եվրատեսիլում եղել են մի շարք արտիստներ և խմբեր, որոնց աշխատանքը սկսել է ուղղակիորեն ուշադրության կենտրոնում հայտնվել մրցույթը հաղթելուց հետո։ Այդպիսի խմբերից է ABBA-ն, որը «Waterloo» երգով 1974 թվականին ներկայացրել է Շվեդիան և հաղթել, որից հետո դարձել է բոլոր ժամանակների առավել հաջող խմբերից մեկը։ Մեկ այլ դափնեկիր է Սելին Դիոնը, ով «Ne partez pas sans moi» երգով ներկայացնելով Շվեյցարիան Եվրատեսիլ 1988-ում հաղթել է և հետագայում այդ հաղթանակը օգնել է նրան սկսել իր միջազգային կարիերան։
Այլ արտիստներ ովքեր մրցույթը հաղթելուց հետո հասել են տարբեր աստիճանի հաջողությունների եղել են՝ Ֆրանս Գալլը («Poupée de cire, poupée de son», 1965Լուքսեմբուրգ), Վիկի Լեանդրոսը («Après toi», 1972 Լուքսեմբուրգ), Brotherhood of Man խումբը («Save Your Kisses for Me», 1979 Մեծ Բրիտանիա), Մարի Միրիամը («L’oiseau et l’enfant», 1977 Ֆրանսիա), Ջոնի Լոգանը (ով ներկայացնելով Իռլանդիան հաղթել է երկու անգամ. «What’s Another Year» 1979 և «Hold Me Now» 1987) և այլք։
Մրցույթում եղել են նաև այլ արտիստներ, ովքեր չեն հաղթել, սակայն զբաղեցրել են բարձր հորիզոնական՝ ինչը նրանց բերել է տարբեր աստիճանի հաջողություններ:
Մրցույթի պատմության մեջ ամենաշատը հաղթել է Իռլանդիան՝ 7 անգամ, ընդորում 3 անգամ անընդմեջ 1992-ին, 1993-ին և1994-ին։ Ֆրանսիան, Լուքսեմբուրգը, Մեծ Բրիտանիան և Շվեդիան երկրորդ ամենաշատ հաղթանակ տոնած երկրներն են՝ 4 անգամ։
Մրցույթի վաղ տարիներին «ավանդական» հաղթողներն էին համարվում Ֆրանսիան, Նիդերլանդները և Լուքսեմբուրգը, սակայն այդ երկրների հաջողությունը սկսեց նվազել վերջին տասնամյակների ընթացքում։
21-րդ դարի առաջին տարիներին մրցույթը ունեցավ մի շարք նոր հաղթող երկրներ, չնայած նրան որ այդ երկրներից մի քանիսը բավականին ժամանակ է ինչ մասնակցում էին։ 2000 թվականից սկսած մինչև 2008 թվականի մրցույթը հաղթող երկրները տոնեցին իրենց առաջին հաղթանակը։
2007 թվականին Սերբիան որպես անկախ պետություն առաջին իսկ մասնակցության տարում ճանաչվեց հաղթող, իսկ 2011-ին մրցույթում առաջին անգամ հաղթեց Ադրբեջանը որը իր դեբյուտը կատարել էր 2008 թվականի մրցույթում։
Մրցույթում Պարտուգալիան մասնակցում է սկսած 1964 թվականից սակայն մինչև այժմ այդ երկրի լավագույն արդյունքը 6-րդ հորիզոնականն է։
2009 թվականին Նորվեգիան մրցույթում վաստակեց ռեկորդակային 387 միավոր և Նորվեգիան դարձավ առաջին երկիրը որը վաստակեց 300 և ավելի միավոր։ 2012-ին Շվեդիայի մասնակիցը հավաքեց 372 միավոր, ինչը համարվեց մրցույթի պատմության երկրորդ ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցը։