Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան վաղը ժամանելու է Հայաստան: Սա նախարարի առաջին այցն է Հայաստան: Այս մասին հայտնում է Грузия Online-ը: Նախարարը հանդիպելու է ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանին: Այցի շրջանակներում նախատեսվում է հանիդպում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների միջև ռազմական համագործակցության և 2013 թ. պաշտպանական ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր: